Ներքին 11 ամիս առաջ - 09:35 22-10-2025

Երևանն ու Նեապոլը ստորագրել են բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր

Երևանն ու Նեապոլը ստորագրել են բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր:

«Նեապոլը մի քաղաք է, որը մեզ՝ հայերիս շատ ավելի մոտ է քան թվում է: Քաղաքի պատմական կենտրոնում կա մի փողոց՝ Սան Գրիգորիո Արմենո անունով՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ում մասունքները պահվում են նույնանուն եկեղեցում: Դա մեր ժողովուրդների միջև կապի գեղեցիկ խորհրդանիշ է, որն ունի դարերի պատմություն:

2023թ., երբ Նեապոլի գործընկերոջս՝ քաղաքապետ Ջայտանո Մանֆրեդիի հետ խոսում էինք մեր քաղաքների միջև ուղիղ չվերթ ունենալու մասին՝ այդ գաղափարը մենք քննարկեցինք նաև այստեղ՝ Երևանում, և այսօր կարող եմ ուրախությամբ ասել, որ այն դարձել է իրականություն:

Հոկտեմբերից մեկնարկել է Երևան-Նեապոլ ուղիղ չվերթը՝ մեր քաղաքները դարձնելով իրար էլ ավելի մոտ: Ստորագրված փաստաթղթով մենք նոր նախաձեռնություններ կունենանք Նեապոլի մեր գործընկերների հետ»,- այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում