Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:34 21-10-2025

Իրավապաշտպան մարմինների ուշադրությունը հրավիրում եմ ենթադրյալ հանցագործների` Ստեփան Ասատրյանի և Նիկոլ Փաշինյանի վրա. Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հովհաննավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունն է։ Այն կարող է տնօրինվել միայն դրա օրինական սեփականատիրոջ կողմից։ Այլ անձանց, այդ թվում եկեղեցուց հեռացված, որևէ անձի կողմից գույքին ապօրինի տիրանալու ցանկացած փորձ հանցագործություն է։

Եկեղեցում կիրակի օրը պատարագ կարող են մատուցել միայն դրա իրավունքն ունեցող հոգևորականները։ ՀՀ քրեական օրենսգիրքը հանցանք է որակում կրոնական արարողությունների միջամտելը, դրանք խափանելն ու խոչընդոտելը։

Սադրանք հրահրելն էլ մեկ այլ հանցագործություն է։ Իրավապաշտպան մարմինների ուշադրությունը հրավիրում եմ այս պահին ենթադրյալ երկու հանցագործների` Ստեփան Ասատրյանի և Նիկոլ Փաշինյանի գործողությունների և հայտարարությունների վրա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին