Ներքին 10 ամիս առաջ - 22:11 21-10-2025

Վաղարշապատում քարոզարշավից 1 օր առաջ «բարեգործության» տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպել․ լրագրող

Վաղարշապատի ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ Խոյ խոշորացված համայնքում «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը։

Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

««Բարեգործությունը», որի ժամանակ գյուղի երեխաներին բաժանվեցին նվերներ, իսկ մի երեխայի տրվեց 10.000 դոլարի չափ գումար, կազմակերպել է Խոյի բնակիչ, համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընկեր Ռուբեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ երեխաներին նվերները բաժանում են «բարեգործը» և ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանը: Գյուղում սեղաններ են փռվել, հնչում է երաժշտություն, կազմակերպվել է կերուխում։

Բեմի վրա ելույթ ունենցավ Արգիշտի Մեխակյանը, ով շնորհակալություն հայտնեց բարեգործին և հայտարարեց, որ վաղը տեղի կունենա ֆուտբոլի դաշտի բացումը»,- նշել է լրագրողը։

«Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ (Հոդված 221.) ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Ըստ Հայաստանի ընտրական օրենսգրքի՝ թեկնածուների կամ կուսակցական ներկայացուցիչների կողմից ընտրությունների նախաշեմին դրամական կամ նյութական բարիքների տրամադրումը օրենքով արգելված է և դիտարկվում է որպես ընտրողների վրա ազդելու փորձ։ Այսինքն՝ տեղի ունեցածը ոչ թե բարեգործություն է, այլ ուղղակիորեն օրենքի խախտում»,- հավելել է լրագրող Լիա Սարգսյանը։

Ավելին՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»