Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 20-10-2025

Ամաչում ենք, որ Նիկոլի նման ղեկավար ունենք. հարցում՝ Նոյեմբերյանում

Հայաստանի Հանրապետության իշխանությունները վստահեցնում են, որ երկիրը վերջին տարիներին ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, մինչդեռ ընդդիմությունը տրամագծորեն հակառակն է պնդում։ Ավելին՝ եթե իշխանությունը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո վստահեցնում է, որ խաղաղություն է հաստատվել, ընդդիմությունը խստորեն քննադատում է վաշինգտոնյան պայմանավորվածությունները՝ պնդելով, որ դրանք չեն կարող իրական խաղաղություն բերել։

Oragir.News-ը շրջել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանը ճի՞շտ ուղղությամբ է գնում, թե՞ սխալ»։

Հարցվածների մեծ մասը կարծում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում:

«Կործանման ենք գնում»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Ամաչում ենք, որ նման ղեկավար ունենք»,- ասաց մեկ այլ քաղացացի։

«Մսաղացի տված երեխեքն էլ էին ապագա ուզում»,- պատասխանեց մեկ ուրիշ քաղաքացի։

Քաղաքացիներից ոմանք էլ պատասխանեցին, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում։ «Շատ ճիշտ ուղղության վրա ենք»,- ասաց նոյեմբերյանցիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը