Ներքին 11 ամիս առաջ - 23:04 18-10-2025

Արմավիրի բանտում եղբայրս 5 օր է՝ հացադուլ է հայտարարել․ ահազանգ․ Armlur.am

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացի Նաիրա Պետրոսյանը հայտնում է, որ եղբայրը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, հացադուլ է հայտարարել։

Նաիրայի պնդմամբ՝ եղբոր պահանջը արդար դատաքննությունն է, և նա արդեն 5 օր է նույն պահանջն է հայտնում.

«Արդար ու անաչառ քննություն է պահանջում, որ ապացույցները ամբողջությամբ ցույց տան, կողմնապահություն չանեն։ Ի՞նչի համար ինքը ուրիշի տեղը պատիժ կրի»,– ասում է Նաիրան։

Ամիսներ առաջ Նաիրա Պետրոսյանը հայտնել էր՝ իր եղբորը մեղադրում են թմրամիջոցների վաճառքի մեջ, այնինչ, ըստ Պետրոսյանի, եղբայրը միայն օգտագործել է, ոչ թե վաճառել։

Նաիրա Պետրոսյանը նաև ֆեյսբուքյան նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին․

«Եղբայրս՝ Սերգեյ Պ.-ն, բախվել է անարդարության։ Երկու տարի առաջ եղբորս թմրանյութերի իրացման համար մեղադրանք է առաջադրվել՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (6-12 տ.)։ Երկու տարի դատը անընդհատ հետաձգվել է։ Այն տղան՝ Արտյոմ Ս.-ն, որի մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութը, ասում է՝ “իմը չի, Սերգեյինն է”։

Արտյոմ Ս.-ն առաջին օրվանից ազատության մեջ է, իսկ եղբայրս՝ արդեն երկու տարի կալանքի տակ։

Տանը ունենք 85 տարեկան հաշմանդամ մայր՝ պարկինսոն, շաքարային դիաբետ, տեսողության 80%-ով կույր է։

Անգամ տնային կալանք չի կիրառվում, որ գոնե կարողանա օգնել ծնողին։ Ես առավոտից աշխատում եմ՝ 85-ամյա մորս թողնելով տանը։

Վերջին դատին՝ հունիսի 2-ին, մեր հանրային պաշտպանը հայտարարեց, որ չի կարող եղբորս պաշտպանը լինել, քանի որ նա բարեկամ է Արտյոմ Ս.-ին։

Այս երկու տարիների ընթացքում մեզ խաբել են, մատնահետքերի եզրակացություն և այլ ապացույցներ վերացրել։

Գործը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակի առաջին ատյանի դատարանում։ Եղբայրս դիմել է Արդարադատության նախարարին։

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝ անտարբեր մի անցեք մեր դիմումին։

Առակներ 21:13»։

Կինը արդար դատաքննություն է պահանջում, քանի որ փաստաբանական ծառայություններ ձեռք բերելու և պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չունի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը