Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 20:30 18-10-2025

Նիկոլի ելույթները միայն հոգեկանները կարան լսեն. սրտխառնոց ա առաջանում դրան լսելուց. հարցում

Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը թե՛ սոցցանցերի իր էջերում, թե՛ տարբեր հանդիպումների ժամանակ ակտիվ ելույթներ է ունենում, խոսում է իր առաջ քաշած «ծրագրերի», «գաղափարների» մասին, սակայն փաստացի այդ բոլոր ելույթները ոչնչի մասին են։

Այս ելույթները լսելիս հանրությունը ոչ միայն չի ստանում իր հարցերի մասին, այլ ընդհակառակը բազաթիվ նոր հարցեր են առաջանում, որոնք այդպես էլ մնում են անպատասխան։

Ստացվում է Նիկոլ Փաշինյանը խոսում է շատ, բայց չի ասում ոչինչ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելիս ձեր հարցերի պատասխանները ստանո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի լսում Նիկոլ Փաշինյանի ելույթները, որոշներն էլ ասացին, որ զզվանք են ապրում այդ ելույթներից։

«Սկի Աստված իմ հարցերի պատասխանները չի տալիս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր մարդ է, իսկ վտանգավոր մարդիկ շատ վտանգավոր են։

«Ես չեմ լսում իր ելույթները ընդհանրապես։ Մարդու մոտ սրտխառնոց ա առաջանում դրան լսելով։ Պետք ա սուտ ասի, ուրիշ ինչ։ Էս 7 տարի ա մի բան չի եղել, որ ասի ու չլինի հակառակը։ Էստեղ Նիկոլն էլ մեղք չունի, որովհետև ինքը ոչինչ չի հասկանում ո՛չ քաղաքականությունից, ո՛չ տնտեսությունից, ո՛չ մարդկային հատկություններ ունի։ Նա վախկոտ ա, իսկ վախկոտ մարդը շատ վտանգավոր ա։ Նրա ելույթները միայն հոգեկան մարդիկ պիտի ուշադիր լսեն ու նայեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ միայն զզվանք կարելի է ապրել։

«Զզվանքից բացի ուրիշ բան չեմ ապրում»,- ասաց նա։

«Ես իրան ընդհանրապես չեմ լսում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի