Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:37 16-10-2025

Կոչուբաևի պատմությունը լակմուսի թուղթ է, որը բացահայտում է մեր պետության իրավաքաղաքական իրավիճակը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Խոսքի համար պատժելը իշխանության «նորման» է դառնում. փաստաբան է ձերբակալվել

Շենգավիթի դատարանի բակից այսօր ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով սոցիալական ցանցում քննադատել էր քննիչներին, դատավորներին ու դատախազներին։

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնատար անձանց մասին արատավորող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով։

Այս պատմությունը լակմուսի թուղթ է, որը բացահայտում է մեր պետության իրավաքաղաքական իրավիճակը։

🔹 Անկախ նրանից՝ Կոչուբաևի գրառումն ընդունելի է, թե ոչ, այն շարունակում է մնալ խոսքի ազատության դաշտում։ Քաղաքացուն ազատությունից զրկել կարծիք արտահայտելու համար նշանակում է վերջնականապես խաթարել ժողովրդավարական պետության հիմքերը։

🔹 Փաստաբանը դատական համակարգում քաղաքացու իրավունքների պաշտպանության վերջին հույսն է։ Երբ հենց փաստաբանն է դառնում իշխանության ճնշման թիրախ, դա ուղերձ է ողջ փաստաբանական ինստիտուտին՝ լռելու կամ հետապնդման ենթարկվելու սպառնալիքով։

🔹 Փաստաբանական ինստիտուտը իշխանությունից անկախ գործող եզակի կառույցներից է։ Դրա նկատմամբ ճնշումն ակնհայտորեն միտված է արդարադատության համակարգի վերջնական «զավթմանը»՝ իրավական դաշտի լիակատար վերահսկողության հաստատման համար։

🔹 Երբ լրագրողին դատում են «սուտ տեղեկություն տարածելու» համար, հոգևորականին՝ «իշխանության զավթման կոչերի» համար, իսկ փաստաբանին՝ քննադատության համար, այլախոհությունը փաստացի վերածվում է հանցագործության։ Սա այլևս առանձին դրվագ չէ, այլ հետևողական գործընթաց՝ ժողովրդավարությունը փոխարինելու ավտորիտար մոդելով։

Ալեքսանդր Կոչուբաևի գործը մասնավոր պատմություն չէ։

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով։

Կարծիք արտահայտելու, խոսքի իրավունքի պաշտպանությունը կարևոր է՝ հատկապես 2026-ի խորհրդարանական ընտրություններ համատեքստում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում