Ներքին 11 ամիս առաջ - 22:00 14-10-2025

Չարենցավանում չգիտեն՝ ով է ծառ կտրում

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Չարենցավանում կանաչ գոտիների անխնա ոչնչացման փաստին։ Այսօր, հոկտեմբերի 14-ի առավոտյան, Չարենցավանի բնակիչներից կրկին ծառահատման ահազանգ ստացանք: Բնակիչներից մեկի ուղարկած տեսանյութում երևում է, որ քաղաքի տարածքում՝ Չարենցավանի բժշկական կենտրոնի հարևանությամբ, իրականացվել է զանգվածային ծառահատում։ Տեսանյութում երևում են տասնյակ հաստաբուն ծառեր, որոնք ոչ թե էտվել, այլ հատվել են։

Oragir.News-ը կապ հաստատեց Չարենցավանի համայքապետարանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը սկզբում հրաժարվեց մեկնաբանել՝ պատճառաբանելով, որ չի տեսել նման տեսանյութ։

«Ես չեմ տեսել էդ վիդեոն, չեմ կարող մեկնաբանել։ Եթե պլանային ծառահատումներ լինեին, մենք տեղյակ կլինեինք, բայց նման բան չունենք ոչ մի տեղ»,- նշեց Բալաբեկյանը։

Կարճ ժամանակ անց Բալաբեկյանը կապվեց Oragir.News-ի հետ՝ նշելով, որ համայքնապետարանում դիտել են տեսանյութը․

«Տեսանք տեսանյութը, ծառերը գտնվում են անմիջապես հիվանդանոցի շենքի կողքին։ Դա հիվանդանոցի տարածքն է։ Քանի որ բժշկական կենտրոնը պետական հաստատություն է և համայնքապետարանի ենթակայության տակ չէ, մենք որևէ բան չենք կարող ասել։ Լավ կլինի՝ խոսեք հիվանդանոցի տնօրինության հետ»։

Չարենցավանի ԲԿ-ի փոխտնօրեն Արուսյակ Նալբանդյանը մեր հարցին հետևյալ կերպ պատասխանեց. «Այո, դա ԲԿ-ի շրջակայքն է, բայց դա մեր տարածքը չէ։ Մեր տարածքից դուրս է, և մենք դրա հետ կապ չունենք։ Չի կարող որևէ ծառահատում կատարվել ԲԿ-ի նախաձեռնությամբ, առավել ևս՝ ոչ մեր տարածքում։ Եթե համայնքապետարանից ասվել է, թե տարածքը մեզ է պատկանում, դա սխալ տեղեկություն է, այն մասնավոր անձի է պատկանում»։

Համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանից վերջնական պարզաբանում ստացանք.

«Փաստորեն, խոսքը մասնավոր տարածքի մասին է։ Մենք հիվանդանոցի հետ կապվեցինք․ պարզվում է, որ տվյալ հատվածը հենց բժշկական կենտրոնի ներսում է գտնվում, սակայն այն մասնավոր սեփականություն է։ Իսկ այդ մասնավոր տարածքը արդեն սեփականաշնորհված հողամաս է, որը չի պատկանում ո՛չ համայնքապետարանին, ո՛չ էլ ԲԿ-ին։ Սեփականատիրոջ մասին այս պահին ինֆորմացիա չունենք։ Եթե իմանանք՝ կտեղեկացնենք։ Բայց եթե մասնավոր տարածք է, ապա սեփականատերն է պատասխանատու իր տարածքի ծառերի համար»,- եզրափակեց Բալաբեկյանը:

Այսպիսով, համայնքապետարանը և բժշկական կենտրոնը միմյանց են փոխանցում պատասխանատվությունը, սլաքները խորհրդավոր սեփականատիրոջն ուղղելով։

Oragir.News-ը շարունակելու է ուսումնասիրել դեպքը՝ պարզելու համար, թե ո՞վ է իրականում Չարենցավանում կատարված զանգվածային ծառահատումների պատասխանատուն, արդյո՞ք հատման հետևանքով խախտվել են բնապահպանական նորմերը, և ի՞նչ են անելու համայնքապետարանը, ԲԿ-ն ու սեփականատերը ոչնչացված կանաչ տարածքը վերականգնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը