Ներքին 11 ամիս առաջ - 16:55 14-10-2025

Փաշինյանը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։

Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով՝ վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։
Մտքեր են փոխանակվել ՀՀ–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման շուրջ։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների առաջմղման գործում ԵՄ հետևողական աջակցությունը՝ շեշտելով, որ տարբեր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրումը ՀՀ Կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն։

Այս համատեքստում, քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող ռեֆորմներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանը և Էլինա Վալտոնենն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել բիզնես կապերի խթանման, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։ Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում