Ներքին 1 տարի առաջ - 18:38 07-10-2025

ՀՀԿ-ն 2026 թ․ ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չունի․ Սերժ Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցով որոշում դեռևս չունի։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սերժ Սարգսյանը։

Նա հաջողություն մաղթեց բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշում են կայացրել։ ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ իրենք այս պահին այլ գործով են զբաղված՝ նկատի ունենալով իմպիչմենտի գործընթացը։

«Տեսնենք, իրավիճակից առաջ չեմ ուզում եզրակացություններ անել։ Ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին»,- ասաց նա։

Սարգսյանը հավելեց, որ իմպիչմենտի գործընթացն իրենք չեն նախաձեռնել, բայց պաշտպանել են այն և նաև թեկնածու են առաջադրել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին