Ներքին 1 տարի առաջ - 10:27 29-09-2025

Այսօր և վաղը մի շարք հասցեներում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ (Վեդու ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր բնակավայրերի գազասպառողների, «Վեդի Գազ», «Դեյվ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Էֆեկտ Գրուպ» ՍՊԸ-ի, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, «Մաս Գազ», «Լի Գազ», «Աշոտ Միրզոյան», «Տնկարան», «Առաջին ծիծեռնակ», «Էյ Ընդ Ջի Գրուպ», «Մելինե-Էմիլյա Աշտարակ», «Մելինե-Էմիլյա Զվարթնոց», «Բուատ», «Մանիգրանտ», «ԳԳ», «Միսակյան Ներսես» ՍՊԸ-ների և «Քոչարյան Կարինե» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Դավլեքս» ՍՊԸ-ի, «Արատտա Դիսթիլերի» ՍՊԸ-ի, «Արմեն Ալկո» ՍՊԸ-ի, «Էյ Թի Էմ» ՍՊԸ-ի, «Միլքո» ՓԲԸ-ի, «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, «Ա․Կազումյան» ՍՊԸ-ի, «Պետրոսյան Դավիթ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան, Դպրոցի, Զաքարյան, Բանակի, Հերացու և Վարդանանց փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար