Ներքին 1 տարի առաջ - 14:38 28-09-2025

Սիսիան-Լծեն ճանապարհին բախվել են բեռնատարն ու ավտոցիստեռնը․ 10 տոննա մազութը թափվել է. կա վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը։

Բախման հետևանքով ավտոցիստեռնը, որը բեռնված է եղել 25 տ մազութով, կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ թափվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MACK» մակնիշի ավտոցիստեռնի վարորդը տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը, մազութի արտահոսքը դադարել է:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում