Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 12:55 27-09-2025

Պատերազմը սկիզբն էր արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը․ հայտարարություն

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել․

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ անտեսելով 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ «COVID-19»-ի դեմ պայքարի համար գլոբալ հրադադար հաստատելու կոչը, ինչպես նաև համանման գաղափարաբանությամբ հունիսին ընդունված բանաձևը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին երկար ծրագրված և լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Պատերազմի ազդարարումը նաև ՄԱԿ-ի՝ 1945թ. Սան Ֆրանցիսկոյում ընդունված կանոնադրության 33-րդ հոդվածի ակնհայտ խախտում էր։

Իրականում պատերազմը սկսվել էր դեռևս 100 տարի առաջ՝ 1920 թվականին, երբ կովկասյան թաթարները իրենց էթնիկ դաշնակիցների՝ հայերին դեռ նոր ցեղասպանած օսմանյան թուրքերի օգնությամբ սկսեցին նոր ճնշումները հայերի դեմ։

Ադրբեջանը պատերազմի անօրինական քաղաքականությունն արդարացնելու համար փորձեց այն որակել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրինական գործողություն և ընդամենը 44 օրվա ընթացքում զոհվեց ավելի քան 5000 հայորդի, զոհեր եղան նաև խաղաղ բնակչության շրջանում՝ ավելի քան 200 անձ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմից հետո բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ պատերազմը նախաձեռնել էր «հակամարտությունը կարգավորելու» համար։ Եվ պատերազմից հետո չուշացավ հիշյալ պնդման «տրամաբանական» շարունակությունը, երբ հակամարտության «կարգավորման» փուլին պետք է հաջորդեին Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածաշրջանի գոյության հերքման պնդումները։ Եվ ահա պատերազմից հետո՝ սկսած 2021 թվականից, Ադրբեջանի նախագահի պաշտոնական ելույթներից անպակաս է «Լեռնային Ղարաբաղի»՝ որպես սուբյեկտի գոյության, ինչպես նաև հակամարտության հերքման փաստը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սանձազերծված պատերազմի բուն ընթացքին, ապա մեկնարկից ի վեր ադրբեջանական զինված ուժերը բացահայտ կերպով թիրախավորել են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ խախտելով պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության թիրախավորման արգելքի բազմաթիվ միջազգային նորմեր։ Ադրբեջանը միջազգայնորեն արգելված կասետային զինատեսակներով, ռումբերով, հրթիռներով և այլ զենքերով քաղաքներում ու գյուղերում՝ Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում և Հադրութում, 44 օրվա ընթացքում գնդակոծել է բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ թիրախավորելով մանկապարտեզները, դպրոցները, վանքեր և եկեղեցիներ՝ նպատակ ունենալով բարոյալքելու հայ ժողովրդին մարտերի ժամանակ և վերջ դնելու նրա ֆիզիկական ու մշակութային գոյությանը։ Վնասվել են թանգարաններ ու մի շարք արժեքավոր հավաքածուներ, բազմաթիվ խաչքարեր, հուշարձաններ ու մշակութային կառույցներ, հրթիռակոծվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, Շուշիի մշակույթի տունը, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և մշակութային այլ կառույցներ։

2020 թվականի պատերազմը պատճառ դարձավ նաև արցախահայերի բռնի տեղահանության․ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, ինչպես նաև առաջացած սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամի հետևանքով ավելի քան 40․000 մարդ տեղահանվեց Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններից և Մարտակերտի, Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։ Բացի այդ, պատերազմի ազդեցության տակ գտնվող այլ բնակավայրերից ևս՝ Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտունուց, նույնպես բնակիչներ են տեղահանվել: Այս տեղահանության հետևանքով ամբողջությամբ տեղահանվեց Արցախի 228 համայնքներից շուրջ 113-ի բնակչությունը։

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը։ Այն շարունակվեց Լաչինի միջանցքի 10 ամիս տևած շրջափակմամբ և 2023 թվականին հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հոդորում է միջազգային կազմակերպություններին հետևողական լինել մարդկության դեմ ծանր հանցագործությունների փաստագրման և դատապարտման գործում, այլապես դրանք խթան են նոր հանցանքների, որոնք անպատժելիության մթնոլորտում քայքայում են տարածաշրջանի կայունությունը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ