Ներքին 10 ամիս առաջ - 15:38 26-09-2025

Հնդկաստանի իրավապահների կողմից հետախուզվող 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Նորագավիթում

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Նորագավիթում հայտնաբերվել, ձերբակալվել և Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդ:

Նա Հնդկաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։