Արտաքին 11 ամիս առաջ - 11:08 26-09-2025

Պաղեստինը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Պաղեստինը ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։

«Մենք հայտ ենք ներկայացրել, բայց, ինչպես գիտեք, Պաղեստինը որոշակի պայմաններ ունի։ Կարծում եմ` Պաղեստինը կմասնակցի միավորմանը որպես հյուր այնքան ժամանակ, մինչև պայմանները թույլ տան դառնալ լիիրավ անդամ։ Մենք մինչ հիմա պատասխան չենք ստացել»,- ասել է դեսպանը։

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006թ.-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին դրան միացել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը:​ 2024 թվականից միավորումը ներառում է նաև Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Եթովպիան, Իրանը, իսկ 2025 թվականի հունվարից` Ինդոնեզիան։ Դաշինքի հետ գործընկերների կարգավիճակով համագործակցում են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը