Ուղիղ եթեր
Մամուլ 11 ամիս առաջ - 07:10 25-09-2025

Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ պետական պատվիրակությունների այցերից ստացած նվերները հերթով հայտնվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում։
Այսպիսով՝ ի՞նչ նվերներ է ստացել Փաշինյանը, ո՞ւմ կողմից եւ որքա՞ն արժեն դրանք
Վարչապետը Պեկին մեկնելուց հետո նվերներով է վերադարձել: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նախագահ Լիցզյուն Ծինը Փաշինյանին նվիրել է դեկորատիվ համայնապատկերային նկար՝ կատարված ոսկեգույն ֆոնի վրա։
Նվերն արժեցել է 428 հազար 624 ՀՀ դրամ։
Նիկոլ Փաշինյանը Ալմաթի այցից հետո եւս առանց նվերի չի մնացել, եւ այն ոչ պակաս թանկարժեք է եղել։
Փաշինյանին նվիրել են նկար՝ «Սպիտակ յուրատ լեռներում» վերնագրով, նկարիչ Նադիր Բաբամուրատովի հեղինակմամբ։ Այն արժեցել է 365 հազար 826 ՀՀ դրամ։
Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին Հայաստանում էր։ Նա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համար նվեր էր բերել։ Թուրք գործընկերը Միրզոյանին նվիրել է զարդանախշերով ապակե թաս, որն արժեցել է 73 հազար 473 հազար ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.
1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը,
2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը,
3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով,
4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։
40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։
Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
Հավելենք նաեւ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին, եթե որեւէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացմանն առնչվող, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ, չեն կարող ընդունել»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ