Ներքին 1 տարի առաջ - 20:56 24-09-2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի պաշտնյային է ներկայացրել COP17-ի ընդառաջ իրականացվող աշխատանքները

Սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների խթանման ուղղությամբ Հայաստանի և ՄԱԶԾ միջև ձևավորված համագործակությունը։ Կարևորվել է 2026-2030թթ. երկրի ծրագրային փաստաթղթի ընդունումը, որը նոր հնարավորություններ է բացում կողմերի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու համար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների երկարաժամկետ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը և այդ հարցում ՄԱԶԾ աջակցության կարևորությունը, մասնավորապես՝ ընդունող համայնքների արձագանքմանը և փախստականների ինտեգրման խթանմանը, ինչպես նաև սոցիալական համախմբվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները և անդրադարձել է ՄԱԶԾ ներգրավվածության հնարավորություններին՝ հաշվի առնելով վերջինիս ներուժը կլիմայի, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի հարցերում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը