Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 18:13 23-09-2025

Իսրայելական ԱԹՍ-ն ընկել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի տարածքում

Իսրայելական անօդաչու թռչող սարքն ընկել է Հարավային Լիբանանի Նակուրա քաղաքում գտնվող՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) բազայի տարածքում:

Այս մասին հայտնում է լիբանանյան «Al Jadeed» հեռուստաալիքը։

«Բոլոր աշխատակիցներին խնդրել են գտնվել «Գրին Հիլս» համալիրում ընկնելու վայրից անվտանգ հեռավորության վրա», - տեղեկացնում է հեռուստաալիքը։

Իսրայելական հետախուզական և մարտական անօդաչուները շուրջօրյա գտնվում են Հարավային Լիբանանի օդային տարածքում՝ պարբերաբար հետախուզական գործունեություն ծավալելով նաև երկրի արևելքում ու Բեյրութի երկնքում: