Միտք Ներքին 11 ամիս առաջ - 15:17 23-09-2025

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը ճեղքվում է․ Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.

«Սյունիքի միջանցքը և ապաշրջափակումը

Նիկոլական իշխանությունները համառորեն հանրությանը մոլորեցնում են, թե Վաշինգտոնում ստորագրված Ալիև - Փաշինյան երկկողմ համատեղ հռչակագրով ճեղքվում է Հայաստանի շրջափակումը։ Նախ, այս փաստաթղթում հստակ ամրագրված է, որ Ադրբեջանը Սյունիքով անխոչընդոտ անցում է ստանում, սակայն որևէ հստակ ձևակերպում չկա, թե ինչ է ստանում Հայաստանը։ Ինչ-որ անորոշ «փոխադարձ առավելություն»։

Հիշեցնեմ, որ դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր փողի դիմաց Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրել։ Հայաստանի ապաշրջափակում նա մոռացել էր պահանջել։ Չեմ կարող բացառել, որ այս անգամ էլ էր հիշողությունը դավաճանել։

Իշխանությունները նաև պնդում են, թե Նախիջևանով անցումը, նույնիսկ եթե թույլատրվի, կճեղքի Հայաստանի շրջափակումը։ Լու՞րջ։ Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, Հայաստանը պետք է Թուրքիայով ու Ադրբեջանով ելք ստանա դեպի արտաքին աշխարհ։ Օրինակ՝ Թուրքիան պետք է բացի բոլոր այն ճանապարհները, որոնք փակել է դեռևս 1993 թվականից։ Մասնավորապես, խոսում եմ Գյումրի - Կարս երկաթգծի մասին։ Սակայն, Թուրքիան նման ծրագրերի մասին չի հայտարարել: Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու գիծը (Դիլուջուն սահմանային անցման կետ է Նախիջևանում)։ Դրանից Հայաստանին՝ ո՛չ տաք, ո՛չ սառը։

Որևէ բանական մարդ չի կարող մտածել, թե որևէ մեկն իր ապրանքները կհասցնի Երևանից Մեղրի, այնտեղից կնստի գնացք ու Նախիջևանով կգնա Թուրքիա։ Կասեք․ «Ինչո՞ւ Մեղրիից, թող Երասխից մտնի Նախիջևան, Երևանից Երասխ 60 կմ է ընդամենը»։

Հարգելինե՛րս, Ադրբեջանը չի հայտարարել, որ պատրաստ է վերանորոգել/շահագործել Սադարակ - Երասխ հատվածը։ Չի ասել նման բան։ Դեռ հունվարին, Արմենպրեսին տված հարցազրույցում, Փաշինյանն ասել էր․ «Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»:

Առը հա, թե Ադրբեջանը կոնկրետ պատասխան է տվել։

Ավելին ասեմ՝ Հայաստանի իշխանությունները դեռ 2022 թվականին էին Ադրբեջանին առաջարկել երեք սահմանային անցման կետեր բացել․ Սոտք-Քարվաճառ, Քարահունջ-Էյվազլի և Երասխ-Սադարակ։ Նույնիսկ այդ առիթով կառավարության որոշման նախագիծ էին շրջանառել։ Ադրբեջանցիք դեռ այն ժամանակ կատեգորիկ այդ առաջարկը մերժեցին՝ պահանջով Մեղրիով միջանցք տալ։ Պաշտոնական Երևանը գերադասում է շառից փորձանքից հեռու, այդ առաջարկի ու մերժման մասին էլ մոռանալ։

Բա էլ ինչո՞ւ են այդքան հրճվել։ Կսկծու, փառք Աստծո։ Բա հո չէ՞ին ասելու, թե կամավոր են միջանցք տվել, թե չէ Ալիև ձյաձյան կջղայնանար։ Սրանք մի անգերազանցելի տաղանդ ունեն՝ ժողովրդին խաբել ու պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։

Ի դեպ, ինչո՞ւ չեն խոսում Իջևան - Ղազախ գծի մասին։ Չէ՞ որ մեր արտահանման հիմնական շուկան հյուսիսում է։ Ինչո՞ւ ընդհանրապես մոռացվեց բոլոր ճանապարհներն ապաշրջափակելու պահանջը։ Բոլոր, այլ ոչ թե միայն Մեղրին։ Ինչո՞ւ, ինչո՞ւ․․․ Ադրբեջանը թույլ չի տալիս, իսկ անկախ ինքնիշխաններն առաց Ադրբեջանի թույլատվության միայն Նոր Տարվա կռճոններով ձվածեղ պատրաստելու իրավունք ունեն․․․․»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ