Արտաքին 11 ամիս առաջ - 18:48 21-09-2025

Ռուսաստանում 24 ժամում երկու դպրոց է փլվել

Այսօր ցերեկը Նովոսիբիրսկի մարզի Տատարսկ քաղաքում փլվել է թիվ 5 դպրոցի շենքը: Բարեբախտաբար, շենքում ոչ ոք չի եղել, քանի որ հանգստյան օր է: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Տեղի բնակիչները պատմում են, որ տվյալ շինությունը «հարյուր տարի չէր վերանորոգվել» և արդեն «վաղուց էր քանդվում»:

Մարզի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, նշանակվել է փորձաքննություն՝ կառույցի մաշվածության աստիճանը և փլուզման պատճառները պարզելու համար:
Նովոսիբիրսկից 470 կմ արևմուտք գտնվող Տատարսկում դպրոցի այդ շենքը կառուցվել էր 1930-ականներին:

Երեկ էլ Մոսկվայում փլվել է Զնամենսկայա փողոցում գտնվող դպրոցի շենքը, որն արդեն վերանորոգման փուլում էր: Քանդվել և չորրորդ հարկից առաջին հարկ են ընկել բետոնե սալերը, զոհվել են տեղում աշխատող երկու բանվորներ:

Քրեական գործ է հարուցվել մարդկային զոհերի հանգեցրած անփութության հատկանիշներով:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը