Ներքին 1 տարի առաջ - 17:22 20-09-2025

Վարդան Ղուկասյանի խոսնակի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը հայտնվել է իշխանության թիրախում։ Նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Հասմիկ Վիրաբյանը, նախքան քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնն զբաղեցնելը, ակտիվ հասարակական գործունեություն է ունեցել, Շիրակի մարզում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացրել։

Մոտ 2 ամիս առաջ հայտնել էինք, որ Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը։

Նշենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնամքին 3 անչափահաս երեխա ունի, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկվա դատական նիստի ժամանակ անհիմն կերպով երկարաձգել են տնային կալանքի ժամկետը։

Մեր տեղեկություններով՝ հերթական դատական նիստը հոկտեմբերի 10-ին է, որտեղ որոշվելու է տնային կալանքի վերացման հարցը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին