Ներքին 1 տարի առաջ - 12:28 20-09-2025

Կիրովականից հրավիրյալ ուսուցիչ էր. նոր մանրամասներ՝ Լոռու ողբերգական ավտովթարից

Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական ղեկավար Արթուր Սարոյանի տեղեկացմամբ՝ Սպիտակի հարակից գյուղերից մեկի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Կիրովականի բնակիչ, մաթեմատիկայի ուսուցչուհի։

Սարոյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ ուսուցչուհին մոտ 60-70 տարեկան էր․

«Կին էր, հրավիրված ուսուցչուհի, մեր գյուղում դասավանդում էր։ Ինքը Կիրովականում էր բնակվում, գալիս-գնում էր գյուղ դասավանդելու։ Ճանապարհին ավտովթար է եղել, որից հետո մահացել է»,- ասաց նա։

Վթարի հետևանքով տուժել են նաև մեքենայի մյուս ուղևորները։ «Մնացած երկու հոգին լավ են, մեկը հիվանդանոցում է, բայց վիճակը ծանր չէ․ թեթև վնասվածքներ է ստացել»,- ընդգծեց Սպիտակի համայնքի ղեկավարը։

Նա ցավակցեց ուսուցչուհու հարազատներին՝ հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում։

Հիվանդանոց տեղափոխելու Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում