Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 22:36 19-09-2025

Թեհրանն անօրինական է համարում Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը

Թեհրանն անօրինական է համարում Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումը։

Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Եվրաեռյակի» այսօրվա քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անօրինական է, չարդարացված և սադրիչ, ինչպես նաև մեծապես խաթարում է ընթացիկ դիվանագիտական ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Թեհրանն իրեն պատասխանելու իրավունք է վերապահում:

Իրանը կարծում է, որ երկրի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում հետևանքների պատասխանատվությունն ընկնելու է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի վրա, որոնք նախաձեռնել են պատժամիջոցների վերականգնման գործընթացը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային