Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:09 19-09-2025

Արցախը մենք կորցրինք մեր անտարբերության ու նախանձի պատճառով

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց Ադրբեջանի կողմից արցախցիներին բռնի տեղահանումը։ Հազարավոր արցախցիներ հարկադրված լքեցին իրենց տները, եկան Հայաստան, բայց հույսը կորցրած, որ երբևէ հետ կվերադառնան Արցախ։ Արցախի կորստից 2 տարի անց ցավը նրանց մոտ չի մեղմացել, չեն փոխվել նաև նրանց երազանքները` վերադարձ դեպի տուն։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։

Պողոսյանը մի կերպ է թաքցնում հուզմունքը, ցույց է տալիս հերոս Գրիգորի շիրմաքարը, ում ծննդյան օրն է այսօր։ Հետո փառք է տալիս Հայրենիքի համար զոհված հայորդիներին, ասում` իրենք են հաղթել, իրենք չեն տեսել խայտառակ պարտությունը։

«Արցախը մենք կորցրինք մեր անտարբերության ու նախանձի պատճառով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Կարապետ Պողոսյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում