Արտաքին 11 ամիս առաջ - 21:13 19-09-2025

Ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառվել ՌԴ-ի նկատմամբ 19-րդ փաթեթի շրջանակում

Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթ կիրառելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ սահմանափակումները կվերաբերեն ֆինանսական հատվածին, ծովային փոխադրումներին և մի շարք ընկերությունների։

Նախագծի համաձայն՝ պատժամիջոցները կարող են տարածվել ռուսական և արտասահմանյան բանկերի, ինչպես նաև 118 նավերի վրա, որոնց կասկածում են ռուսական նավթ տեղափոխելու մեջ: Հնարավոր սահմանափակումները կվերաբերեն նաև կրիպտոարժութային ծառայություններին, որոնք ապահովում են հաշվարկների իրականացումը պատժամիջոցների տակ գտնվող կառույցների համար։

Բացի այդ, ցանկում ընդգրկված են մոտ 45 ընկերություններ Ռուսաստանից և այլ երկրներից։ Էստոնիայի ԱԳ նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ դրանք ուղղակի կամ անուղղակի օգնություն են ցուցաբերել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին:

ԵՀ-ն նաև առաջարկել է արագացնել ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումից լիովին հրաժարվելու գործընթացը մինչև 2027 թվականի սկիզբը և է՛լ ավելի նվազեցնել նավթի գնային շեմը՝ հասցնելով մեկ բարելի դիմաց 47,6 դոլարի: Դիտարկվում է ռուսական նավթային ընկերությունների հետ գործարքների արգելքը, ինչպես նաև պատժամիջոցներ երրորդ երկրների ընկերությունների դեմ, որոնք շարունակում են ռուսական հումք գնել և վերամշակել:

Փաստաթղթում նշվում են նաև ռուսական, հնդկական և չինական ձեռնարկությունների համար արտահանման վերահսկողության ուժեղացմանն ուղղված միջոցառումները և մի շարք քիմիական նյութերի, մետաղների, հանքաքարերի և աղերի մատակարարման սահմանափակումները:

Առանձին կետով առաջարկվում է ընդլայնել պատժամիջոցները ռուսական «Միր» վճարային համակարգի նկատմամբ։ Եվրամիությունը մտադիր է խստացնել վերահսկողությունը ֆինանսական հոսքերի նկատմամբ և կանխել միջնորդների օգնությամբ սահմանափակումների շրջանցումը։

Զուգահեռաբար ԱՄՆ-ում նոր օրինագիծ է պատրաստվում։ Կոնգրեսի Սենատը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման զգալի ուժեղացման նախաձեռնությունը, ներառյալ այսպես կոչված «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումները:

Դեմոկրատ սենատոր Ջին Շահինն ընդգծել է, որ ռուսական նավթի տեղափոխման գործում ներգրավված նավերը սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգության համար։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը