Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 15:00 19-09-2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել արցախցիների վերադարձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ «2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում», որը պարտադրում է պետդեպարտամենտին ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, աջակցել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։ Պատասխանատվության ապահովման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ էր Թուրքիայի տարածաշրջանային ապակայունացնող գործողությունների վերաբերյալ համապարփակ զեկույցի պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը

«Մեկնաբանելով օրինագծին տրված դրական եզրակացությունը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Չնայած բոլոր այն կողմերին, որոնք փորձում են ջնջել Արցախը, լքել գերիներին և անտեսել մեր սրբավայրերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ երկկուսակցական հիմքով, այսօր վճռական դիրք զբաղեցրեց արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման և մեր քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության օգտին։ Մենք շարունակելու ենք պայքարել ցեղասպանության և էթնիկ զտման լեգիտիմացման ցանկացած փորձի դեմ, քանի որ դա միայն խրախուսում է նոր ցեղասպանություններ և նոր էթնիկ զտումներ»։

Կոնգրեսական Գեյբ Ամոն, ում փոփոխությունը ընդունվեց երկկուսակցական աջակցությամբ, ընդգծեց այն հրատապ խնդիրները, որոնք չեն լուծվում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագրով։ «Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ոչնչացվել։ Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում։ Եվ ավելի քան 120.000 հայ փախստականներ դեռ չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց տներն Արցախում։ Իմ փոփոխությունը կապահովի, որ մենք շարունակենք խաղաղության ճանապարհով գնալ՝ պարտավորեցնելով պետդեպարտամենտին պաշտպանել հայկական ժառանգությունն ու սրբավայրերը, ապահովել ռազմագերիների ազատումը և փախստականների անվտանգ վերադարձը իրենց տները»։ Ընդունված առաջարկությունն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, իր հերթին նույնպես ներկայացրել էր հայանպաստ փոփոխություններ առաջարկներ, որոնցից մեկը նպատակ ուներ չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը չկիրառելու նախագահական իրավասությունը և վերականգնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կոնգրեսական արգելքը։ «907-րդ հոդվածը վարչակազմերի կողմից անընդհատ շրջանցվել է՝ անկախ Ադրբեջանի բռնապետության գործողություններից։ Ժամանակն է, որ Կոնգրեսը դա ճանաչի», – ասել է Շերմանը՝ հավելելով. «Մենք ականատես եղանք էթնիկ զտման, մշակութային ցեղասպանության և այժմ՝ եկեղեցիների ավերման, այն ժամանակ, երբ գերիները դեռ պահվում են։ Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել այս փոփոխությանը»։ Չնայած առաջարկը մերժվեց 26-24 հաշվով, այն աննախադեպ միասնական աջակցություն ստացավ հանձնաժողովի բոլոր դեմոկրատ անդամների կողմից։ Ավելին, հանրապետական կոնգրեսականներ Մայքլ Լոուլերը և Քրիս Սմիթը խախտեցին կուսակցական դիրքորոշումը և աջակցեցին փոփոխությանը»,- նշված է հայտարարության մեջ:



Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար