Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:51 18-09-2025

«Դարի գործարքը»՝ Հայաստանի համար. այն կապահովի կայուն խաղաղություն և զարգացում. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

Իշխանության քարոզչությունը կայանում է նրանում, որ TRIPP-ին այլընտրանք չկա և ընդդիմությունը խաղաղության այլ ծրագիր չի կարող առաջարկել:

Մենք արդեն հանդես ենք եկել «Զանգեզուրյան տրանսպորտային հանգույց» ծրագրով, որն իր մեջ ներառում է TRIPP գումարած BRICS տրամաբանությամբ երկաթուղիների կառուցում:

Այսինքն, մենք ոչ թե հրաժարվելու ենք TRIPP-ից, քանի որ, լավ թե վատ, միջազգային պայմանագրերից հրաժարումը հանգեցնելու է վատ հետևանքների, այլ համատեղելու ենք հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումը TRIPP-ի հետ, որը տնտեսապես կհամադրի նաև BRICS երկրների տնտեսական շահերը տարածաշրջանային այլ երկրների շահերի հետ և Զանգեզուրը՝ կոնսորցիումի միջոցով ներդաշանակելով բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը, կդառնա տրանսպորտային հանգույց, որտեղից բոլոր երկրները կունենան իրենց մասնաբաժինը:

Սա թույլ կտա ունենալ ոչ թե անվտանգային և տնտեսական միայն մեկ երաշխավոր՝ ԱՄՆ֊ի տեսքով, այլ սրան կմասնակցեն և Ամերիկան, և Ռուսաստանը, և Իրանը, և Հնդկաստանն ու Չինաստանը՝ Զանգեզուրը դարձնելով աշխարհաքաղաքական հաշտության խաչմերուկ և տարածաշրջանային տրանսպորտային հանգույց:

Սա Հայաստանի համար կլինի «դարի գործարքը» ու կապահովի կայուն խաղաղություն և զարգացում:

Սա արդեն իսկ մանրամասն պլանավորված և մշակված ծրագիր է, որը կհրապարակեմ շուտով:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը