Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:57 18-09-2025

Մասիս սարը կնիքի վրայից հանել ենք, որպեսզի ՀՀ-ի անվտանգությունն ու ինքնիշխանությունը ուժեղացնենք

Դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել շատ ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արարատ լեռան խորհրդանիշը կնիքներից հեռացնելուն։

«Հայաստան–Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։ Ասել եմ, որ մեր անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը։ Լեգիտիմության գործոնն այն է, որ մենք ինքներս պետք է ճանաչենք ու ճանաչում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով։ Սա անում ենք, որովհետև ուզում ենք ունենալ ռազմավարություն մեր պետության հարատևությունն ապահովելու համար։ Իսկ մեր պետության հարատևությունն ապահովելու համար մենք պետք է մեր պետությունը դնենք ճիշտ աերոդինամիկայի մեջ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իր քաղաքական թիմն առաջնորդվում է երկիրը միջազգային պատասխանատու գործընկեր դարձնելու տրամաբանությամբ, իսկ Արարատի պատկերը կնիքի վրա է հայտնվել նախորդ իշխանության ոչ լեգիտիմության պատճառով:

«Եթե մինչև 2004 թվականը այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը, եթե հայտնվել է, ի՞նչ է նշանակել։ Ո՞րն է նախկինում դրոշմի վրա նկարի բացակայության քաղաքական նշանակությունը և ենթատեքստը, ո՞րն է այդպիսի դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունը և ենթատեքստը։ Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ խնդիր էին ուզում լուծել այդ նորամուծությունը բերող պաշտոնյաները։ Գուցե լեգիտիմության խնդիր էին լուծում, այդ թվում՝ ներքաղաքական լեգիտիմության։ Եթե ընտրված չես, քեզ պետք են լեգիտիմության նոր աղբյուրներ՝ մի տեղ սարի նկար կպցնել, մի տեղ ուրիշ նկար, մի տեղ ընկալումներն ու պատասխանատվությունը տարածել ՀՀ–ից դուրս, որպեսզի այն փաստը, որ ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն չկա, լղոզվի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց` եթե հասկանան, որ սահմանային կնիքի վրա պետք է նկար լինի, ապա այն պետք է կապված լինի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում