Արտաքին 11 ամիս առաջ - 20:24 17-09-2025

Թուրքիան և Չինաստանը քննարկում են էներգետիկ ոլորտում նոր համագործակցության հնարավորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ նախորդ շաբաթ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ տեղի ունեցած հանդիպումներում քննարկվել են Թուրքիայի և Չինաստանի միջև համագործակցության հնարավորությունները։

Նախարարը նշել է, որ Չինաստանի հետ քննարկվել են կոնկրետ նախագծեր՝ ընդգծելով, որ էներգետիկայի ոլորտում Թուրքիան ունի խոշորածավալ նախագծեր իրականացնելու կարողություն։

«Քննարկվող կոնկրետ նախագծերից մեկը ծովային հողմաէլեկտրակայանի նախագիծն է։ Սա կլինի առաջին այդպիսի նախագիծը Թուրքիայում, և հնարավոր է այն իրականացվի չինական ընկերությունների հետ համատեղ»,- ասել է Բայրաքթարը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայում կան լուրջ հնարավորություններ էներգիայի պահպանման և մարտկոցների արտադրության ոլորտում, ապա հավելել․ «Չինական ընկերությունները մտածում են արտադրություն սկսել Թուրքիայում»։

Բայրաքթարի խոսքով՝ համագործակցության կարևոր ուղղություններից մեկը կարող է լինել նաև միջուկային էներգետիկան։

«Այս հարցով երկար տարիների բանակցային գործընթաց ունենք։ Համոզված եմ, որ սա երկու երկրների ընդհանուր շահերին համապատասխանող նախագիծ է»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ Թուրքիան և Չինաստանը կարող են համագործակցել նաև տարբեր տարածաշրջաններում՝ նշելով Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Բալկանները։

Աղբյուր` Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը