Ներքին 1 տարի առաջ - 23:05 15-09-2025

ՀՀ-ի և Թաիլանդի ԱԳՆ-ների միջև առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացվել

Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանի և Թաիլանդի ԱԳՆ Եվրոպական հարցերի վարչության գլխավոր տնօրեն Կրոնգկանիտ Ռակչարեոնի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ տնտեսական կապերի զարգացմանը, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորություններին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, կրթական և մշակութային փոխանակումներին: Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում համագործակցությանը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, այդ թվում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջտարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու համակողմանի համագործակցության զարգացման շուրջ Հայաստանի տեսլականը: Թաիլանդի ԱԳՆ Եվրոպական հարցերի վարչության գլխավոր տնօրենը ներկայացրել է Հարավարևելյան Ասիայում վերջին զարգացումները։

Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, որի հետ հանդիպմանը ևս անդրադարձ է կատարվել Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանային զարգացումներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը թաիլանդական կողմին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում