Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:37 15-09-2025

Պատկերացրիք Զորյանի դեմքը, եթե տեսներ իր այսօրվա հանդիսատեսին. Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.

Էսօր իշխանական շքախումբը Ստեփան Զորյանի գործի հիման վրա բեմադրված ներկայացում է դիտել։ Հետո իբր ուրախ-ուրախ նկարվել էին տխուր դեմքերով դերասանների հետ։

Բա պատկերացրեք` Զորյանն ինչ տխուր դեմք կընդուներ` շքախմբի ղեկավարին տեսնելով։ Իր պատմական թեմաներով վեպերը գրելիս` նա լրիվ այլ կերպարներով էր ոգեշնչվում։

Ասում էր` ես իմ պատմավեպերը սկսեցի գրել, քանի որ «ինձ միշտ զարմացրել և հիացրել են այն հերոսական ջանքերը, որ գործադրել են մեր պապերը՝ երկիրն ու ժողովուրդը օտար նվաճումից, բռնությունից ազատ պահելու համար»։

Դե արդեն մոտավոր պատկերացրիք Զորյանի դեմքը, եթե տեսներ իր էսօրվա հանդիսատեսին: Հիմա երևի Չարենցի, Մաթևոսյանի (մյուս տուժածների) հետ նստած` բողոքում են իրենց դառը հետմահու կյանքից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը