Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 09:21 15-09-2025

Պետք է անենք ամեն հնարավորն այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար. Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ԱԱԾ-ից

Գործարար, բարերար, կալանավորված Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից.

«15 սեպտեմբերի, 2025թ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել. հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, բազմաթիվ աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության դինամիկ զարգացում և այլն։ Հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանությունը ու դրա բարեկեցության ապահովումը առանցքային է այս խնդիրների շարքում, ու, անպայման, լուծում է ստանալու։ Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված են ու պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան։

Ցավոք, այսօրվա Հայաստանում նման ընտանքիների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու մենք պետք է անենք ամեն հնարավորը այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար։

Նախ, մեր երիտասարդ ընտանիքները պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սննկացնելու հետևել թե՛ իրենց վերարտադրողական առողջությանը, թե՛ առողջությանն ընդհանրապես։ Պետությունը պետք էու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։ Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը։

Երիտասարդ ընտանիքը պետք է հնարավորություն ունենա բարելավել իր բնակարանային պայմանները, ու պետությունն այստեղ ևս պետք է լուրջ դերակատարություն ունենա։ Մեր երիտասարդ ծնողները աշխատանքի ընդունվելիս կամ բուհ ընդունվելիս պետք է օգտվեն բազմազան արտոնություններից։ Վերջապես, մեր պատվարժան տարեցները, մեր մեծերը պետք է հնարավորություն ունենան վերականգնել իրենց առողջությունը առանց մտավախության, որ կարող են բեռ դառնալ իրենց զավակների ընտանեկան բյուջեի վրա։ Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով։

Մենք նման ծրագրեր ավելի փոքր ծավալով մշակելու և իրագործելու փորձ արդեն ունեցել ենք: Շարժումը համապատասխան աշխատանքներ է տանում այս բոլոր հարցերին ծրագրային ֆունդամենտալ լուծումներ գտնելու և արդեն շատ մոտ ապագայում կյանքի կոչելու համար։

Անելու ենք՝ մեր ձևով»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին