Սպորտ 1 տարի առաջ - 19:29 14-09-2025

Համլետ Մխիթարյանը կդառնար 63 տարեկան․ Հենրիխն արձագանքել է Փյունիկի գրառմանը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լեգենդար հարձակվող Համլետ Մխիթարյանը կդառնար 63 տարեկան։

Այս առիթով «Փյունիկ» ակումբը սոցիալական ցանցերում հրապարակել է գրառում՝ կցելով նրա նկարը և գրելով․ «Ֆուտբոլիստ, ռմբարկու, անհատականություն, հայր»։

Համլետ Մխիթարյանի որդին՝ Հենրիխ Մխիթարյանը, կիսվել է այդ գրառմամբ։


Համլետ Մխիթարյանը 1980 թվականին միացել է Երևանի «Արարատ» ակումբին։ Այդ ժամանակ թիմում արդեն գրեթե չկային 1970-ականների խաղացողները, երբ «Արարատը» նվաճել էր ԽՍՀՄ 1973 թվականի առաջնության տիտղոսը և այլ հաջողություններ գրանցել։ Մխիթարյանը դարձել է թիմի հիմնական կազմի առանցքային խաղացող և հարձակման գծի առաջատարներից մեկը։ 1984 թվականի ԽՍՀՄ առաջնությունում նա խփել է 18 գոլ՝ ընդամենը մեկ գոլով զիջելով Սերգեյ Անդրեևին, ով խփել էր 19 գոլ։ Նույն տարի «Советский воин» ամսագիրը Մխիթարյանին շնորհել է «Հարձակման ասպետ» մրցանակը, որը տրվում էր մրցաշրջանում երեք կամ ավելի գոլ մեկ խաղում առավել հաճախ խփած ֆուտբոլիստին։ Մխիթարյանն այդ մրցաշրջանում գրանցել է երեք հեթ-տրիկ և մեկ պոկեր։

1988 թվականին նա տեղափոխվել է Աբովյանի «Կոտայք» ակումբ, որտեղ խաղացել է մեկուկես մրցաշրջան։ 1989 թվականի հուլիսին Մխիթարյանը մեկնել է Ֆրանսիա՝ խաղալու «Վալանս» ակումբում։ Նա դարձել է Հայաստանի առաջին ֆուտբոլիստներից մեկը, ով պաշտոնապես հանդես է եկել Արևմուտքում։ Այս տեղափոխությանը նպաստել է Ֆրանսիայում բնակվող Աբրամ Հայրապետյանը, ով կազմակերպում էր խորհրդային ֆուտբոլիստների ելույթները Եվրոպայում։ Մխիթարյանի խաղի շնորհիվ «Վալանսը» երրորդ դիվիզիոնից բարձրացել է երկրորդ դիվիզիոն։ Հետագայում նա վեց ամիս խաղացել է «Արարատ» Իսի-լե-Մուլինո ակումբում։ Ցավոք, նրա կարիերան ընդհատվել է գլխուղեղի ուռուցքի ախտորոշմամբ։ Չնայած մեկ տարվա ընթացքում կատարված երեք վիրահատություններին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Աղբյուրը՝ Armsport.am:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին