Ներքին 1 տարի առաջ - 14:55 12-09-2025

«Զանգեզուրի գիծը» կարևոր է Միջին Ասիայի թյուրքական երկրների հետ կապի համար. Սերդար Քըլըչ

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստան այցից առաջ Իգդիրում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը Իգդիրում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ցամաքային սահմանով Հայաստան է այցելելու, որի ընթացքում քննարկվելու են արված աշխատանքները և առաջիկայում իրականացվելիք քայլերը։

Քըլըչն անդրադարձել է նաեւ սահմանների խնդրին, նշելով, որ «Զանգեզուրի գիծը» շատ կարևոր է։ Նա պնդել է, թե այն ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ ամբողջ Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների համար է շատ կարևոր գիծ։ Նա հավելել է, թե հայկական կողմն այս ամենին դրական է նայում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին