Ներքին 1 տարի առաջ - 19:11 10-09-2025

Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1.5 տարի

ՀՀ կառավարությունը որոշել է 2026 թվականի ամառային զորակոչից ժամկետային զինծառայությունը դարձնել 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։

Համապատասխան օրինագիծը զետեղված է e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում։

Օրինագծում, մասնավորապես նշված է․
«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով

Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուlիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուlիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»։

Որպես նշված խնդրահարույց փոփոխության հիմնավորում օրենքի նախագծում նշված է, որ այն իրականացվում է իբրև ՀՀ ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի