Ներքին 1 տարի առաջ - 17:22 09-09-2025

Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ․ Միքայել Աջապահյանի ուղերձը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ուղերձ է հղել կալանավայրից․

«Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումից պիտի երկնչեմ

Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ

Գոհություն եւ փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության եւ մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ եւ աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել:

Շնորհակալություն նաեւ ձեզ, իմ սիրելիներ, բոլորդ, ովքեր ցավակից եք ինձ իմ կրած նեղությունների մեջ, որոնք բացարձակապես ոչինչ են մեր հայրենիքի կորստյան եւ մեր եղբայրների գերության տառապանքների հետ համեմատած:

Համարում եմ, որ անգամ անհարմար է խոսել այդ մասին, երբ մեր արցախցի հայրենակիցները հայրենազրկված են, եւ մեր եղբայրները` գերության մեջ խոշտանգված:

Բացարձակ ապօրինի եւ շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու այն օրենքի առջեւ, որի հանցավոր անտեսումով եւ ոտնահարումով դատում են ինձ հիմա:

Եւ ես, ինձ Աստծուց տրված իշխանությամբ, որն անցավոր չէ իրենց ժամանակավոր իշխանության հետ համեմատած, դատապարտելու եմ իրենց եւ իրենց համախոհներին ոչ թե ժամանակավորապես, այլ հավիտենական։

Քրիստոս ասաց՝ «Ներիր, որովհետեւ չգիտեն, թե ինչ են գործում»: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»:

Մեր սերը եւ ողջյունները մեր սիրելի ժողովրդի զավակներին։

Իսկ վերջում կասեմ՝ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»:

Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է»:

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
09․09․2025թ․
ԱԱԾ մեկուսարան

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս