Ներքին 1 տարի առաջ - 16:45 09-09-2025

Ախուրիկն էլ Մոսկվայի պես չի կռնա մեկից կառուցվի․ գազ չունինք, մյուս տարի կունենանք. գյուղապետ

Գյումրիից 6 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Ախուրիկ գյուղում խնդիրները շատ են, բայց գյուղացիները առաջնայինները նշում են գազն ու ոռոգման ջուրը։

«Գյումրիից քանիմ կմ ենք հեռու, բայց գազ չմտավ գյուղ»,- Oragir.News-ի հետ զրույցում սրտնեղում է ախուրիկցի Գոհար Գևորգյանը։ Անկախությունից ի վեր տարբեր պատճառաբանություններով փակել են այս հարցը, բայց գյուղացիների համար՝ ոչ համոզիչ։ Ժամանակի ընթացքում սահմանամերձ գյուղից գնացել են հենց այս խնդիրների պատճառով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից Oragir.News-ը փորձեց հետաքրքրվել թե ինչու՞ Ախուրիկում գազ չկա, ե՞րբ է գազաֆիկացվելու սահմանամերձ Ախուրիկը։ Մեր հարցերն անպատասխան մնացին, որովհետև ընկերությունից մեր հեռախոսանգերին չպատասխանեցին։

Oragir..News-ի հետ զրույցում Ախուրիկի վարչական ղեկավար Մարզպետ Սարգսյանը վստահեցնում է, որ հաջորդ տարի իրենց գյուղում գազաֆիկացում կլինի։

«Մեր գյուղը հաջորդ տարվանից արդեն գազ կունենա։ Հերթով սաղ գյուղերով գուկան, մեզի էլ կհասնի։ Ախուրիկում գազ չկա, բայց մանկապարտեզ կառուցվեց։ Մե գյուղի մեջ չի կռնա հարյուր ծրագիր էղնի։ Ախուրիկն էլ Մոսկվայի պես չի կռնա մեկից կառուցվի․ գազ չունինք, մյուս տարի կունենանք։ Հաջորդ տարի ասֆալտապատում էլ կեղնի»,-ասում է Մարզպետ Սարգսյանը։

Ախուրիկի գյուղապետն ասում է, որ 2018-ից հետո գյուղում շատ բան է փոխվել։

«Իշխանափոխությունից հետո Ախուրիկում մեծ փոփոխություններ են եղել։ Մինչև էդ համայնքները խոշորացված չէին, իսկ մեր գյուղը գիտեք փոքր գյուղ է, ի՞նչ պտի էնեինք մեր գյուղի փոքր բյուջեով։ Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, որովհետև փոքր բյուջեով մեծ ծրագրեր անել հնարավոր չէ»,-եզրափակում է Ախուրիկի գյուղապետ Մարզպետ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս