Արտաքին 11 ամիս առաջ - 17:52 08-09-2025

ԵՄ պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախապատրաստման համար

Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանի գլխավորությամբ ԵՄ պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ հակառուսական պատժամիջոցների համաձայնեցման համար: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը:

«Հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատժամիջոցների 19-րդ փաթեթի շրջանակներում պատրաստում է երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի գործընկեր պետությունների դեմ, որոնք գնում են ռուսական էներգետիկ ռեսուրսներ: Նա չի հստակեցրել, թե Բրյուսելը երբ կավարտի 19-րդ փաթեթի համաձայնեցումը:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի