Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 08-09-2025

Նովոսելցովո. դպրոց ու մանկապարտեզ չունեցող գյուղը

Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրում տասնամյակներ շարունակ կյանքը միանվագ ռիթմով է ընթանում: Երբ թվում է, թե այժմյան աշխարհը հասել է զարգացվածության իր գագաթնակետին՝ Լոռվա այս գողտրիկ բնակավայրում ոչինչ չի փոխվում, ասել է թե՝ սայլը տեղից չի էլ շարժվում։ Գյուղում մոտ 50 գործող տնտեսություն կա, սակայն ամեն տարի այդ թիվը փոփոխվում է, ավաղ, նվազման կարգով: Նախկինում ամբողջությամբ ռուսաբնակ գյուղը խնդիրների ու չկաների մի մեծ փունջ ունի: Գյուղի դատարկման տեմպերը ավելացել են հատկապես վերջին տարիներին: Նովոսելցովոն դպրոց ու մանկապարտեզ չունի, գյուղի երեխաների տեղափոխման համար հատկացված է ավտոբուս: Հարևան գյուղում՝ Սարատովկայում են դպրոց ու մանկապարտեզ գնում երեխաները:

Սա արդեն դժվարություն է. Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քրիստինեն, ով երկու երեխաների մայր է: Երեխաները դասերն ավարտում են տարբեր ժամերի, ստիպված են լինում երկար սպասել մինչև որ ավարտվեն նաև բարձր դասարանցիների դասերը, ինչի պատճառով երեխաները հոգնում ու ձանձրանում են:

Դպրոցի ու մանկապարտեզի բացակայության խնդիրը գյուղում էլ ավելի է սրվում ձմռանը։ Այստեղ սաստիկ քամիներ են լինում, առատ ձյան տեղումներ, որի հետևանքով ճանապարհները փակվում կամ վտանգավոր են դառնում․ այդ իսկ պատճառով էլ՝ երեխաները ստիպված են լինում բաց թողնել դասերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է