Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 23-05-2025

Խնդիրներ չունեցող գյուղը. Թեղուտ 

Ալավերդի խոշորացված համայնքի Թեղուտ բնակավայրում ի տարբերություն հարակից գյուղերի գյուղական միջավայրի բարելավման վերջին տարիներին իրագործված ծրագրերի արդյունքում, խնդիրներ գրեթե չկան: Սա պայմանավորված է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրով»:

Մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրին հասցրած վնասի փոխհատուցման կամ այլ կերպ ասած բնապահպանական վճարներից գումարներ է հատկացվում համայնքին,որոնք էլ ծախսվում են տարբեր՝ նաեւ քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով:Այս տարի Թեղուտում նախատեսված է եւ արդեն իրականացվում գերեզմանատան շրջակայքի ցանկապատման աշխատանքները: Տեղադրվում են նոր հենապատեր, կենդանիների մուտքը տարածք բացառելու նպատակով,գերեզմանատունը նաեւ ցանկապատվելու է:

Սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաեւ մանկական խաղահրապարակ: Աշխատանքները գրեթե ավարտական փուլում են, մնում է տեղադրել արհեստական կանաչ խոտածածկը: Երկու ծրագրերն էլ համայնքի համար առաջնային ու կարեւոր են եղել,-ասում է վարչական ղեկավարը:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է