Ներքին 1 տարի առաջ - 17:13 06-09-2025

Ակնկալիքներ չունեմ այդ զեկույցից, պատերազմով պետք է իրավապահները զբաղվեն. ԱԺ պատգամավոր

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը զեկույցն ուղարկել է Ազգային ժողովի նախագահին։

Ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում՝ սեպտեմբերի 27-ից հետո գումարվող լիագումար նիստում։ Նա ընդգծել էր, որ զեկույցի գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կլինի փակ, բայց այն հասանելի կլինի պատկան մարմիններին։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ հանձնաժողովն աշխատանքներ է իրականացրել ու զեկույցը ներկայացրել խորհրդարան։

«Եթե քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մարդիկ աշխատում են՝ լավ են աշխատել, վատ են աշխատել, պետք է արդյունքը ներկայացնել Ազգային ժողով։ Ընդ որում՝ վաղուց պիտի ներկայացնեին, անընդհատ ձգձգվում էր։ Հիմա ներկայացնում են։ Ինչ հետևանքներ կունենա՝ ես դժվարանում եմ ասել։ Հիմա թե զեկույցին իրավապահ մարմինները ինչպես կվերաբերվեն՝ արդեն ո՛չ հանձնաժողովի անդամները, ո՛չ էլ ես չեմ կարող ասել։ Դա արդեն ուժայինների, իրավապահ մարմինների, դատախազության, քննչականի իրավասության ներքո է։ Հանձնաժողովի հրապարակած տվյալները հիմք կծառայե՞ն ոմանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու համար, թե՞ ոչ՝ սա է խնդիրը։ Թե չէ, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենամ, ակնկալիքներ չունեմ»,- նշեց Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականին՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում