Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 10:14 05-09-2025

Ամբողջ խնդիրն այն է, որ մեր՝ Խորհրդային Ադրբեջանի քարտեզից գրավյալ հող ունենք մինչև 2020-ի պատերազմը

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․

Վարչապետ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը իրենց վերջին զրույցներում անդրադարձան Հայաստան-Ադրբեջան փոխադարձ տարածքային գրավումներին:

Ի պատասխան քննադատությունների, որ Ադրբեջանը չի հեռանում ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր զավթած հայկական տարածքից, որ եղել է 2021 թվականից ի վեր, վարչապետն ու արտգործնախարարը հերթական անգամ ակնարկեցին, որ դրանց լուծում է տրվելու սահմանազատման և սահմանագծման ընթացքում, ինչպես նաև պնդեցին, որ մենք էլ գրաված տարածքներ ունենք Ադրբեջանում:

Թվում է՝ Փաշինյանի և Միրզոյանի ասածները ճշմարիտ են:

Ամբողջ խնդիրն այն է, որ մեր՝ Խորհրդային Ադրբեջանի քարտեզից գրավյալ հող ունենք մինչև 2020 թվականի պատերազմը, և ոչ մի մետր հող չենք գրավել հեղափոխությունից հետո, մինչդեռ նույն հեղափոխությունից հետո է, որ Ադրբեջանը Արցախից ու վերահսկելի տարածքներից բացի զավթել է ՀՀ սուվերեն տարածքից հողաշերտեր:

Ավելին, այսօր Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածում ունի ռազմական ներկայություն շուրջ 100 կետերում, և փորձում է ներկայացնել քարտեզներ՝ ապացուցելու, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, որոնք Հայաստանին են անցել խորհրդային տարիներին:

Այդուհանդերձ, պետք է ընդգծենք, որ Հայաստանը այսօր չունի բավարար ռազմական ու դիվանագիտական ներուժ՝ Ադրբեջանին հեռացնելու գրավյալ հայկական տարածքներից:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի