Ներքին 11 ամիս առաջ - 14:44 03-09-2025

Ամստերդամը Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» հայտարարությունը որակել է «հիստերիկ»

Մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը X-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսանյութով՝ կից գրելով․

«Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է։ Պարոն Փաշինյանի անվստահ ու հիստերիկ հայտարարությունը ՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ Արևմուտքի կողմից այդքան հաճախ գովաբանվող «ժողովրդավարության» մասին»: