Ուղիղ եթեր

Փաշինյանը մասնակցել է Վիլեն Գաբրիելյանի ծնունդին, hրահանգել են մերժել բարեգործներին․ Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հրովարտակ է իջեցրել թիմակիցներին՝ ով անկուսակցական է, կուսակցական դարձեք, եթե ուզում եք հաջորդ ընտրություններին տեղ ունենալ նախընտրական ցուցակում։

Իսկ ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցությունում, գաղտնիք չէ, առնվազն հինգ անկուսակցական կա՝ Խաչատուր Սուքիասյանը, Բաբկեն Թունյանը, Անդրանիկ Քոչարյանը, ԲՀԿ-ից ճամբարափոխ եղած Սերգեյ Բագրատյանը եւ ՀՀԿ-ից արտագաղթած Շիրակ Թորոսյանը։

Տեղեկացանք, որ նրանցից երկուսն արդեն հրաժարվել են անկուսակցականի կարգավիճակից եւ դարձել Փաշինյանի «աղանդի հետեւորդ»:

Խոսքը նախկին լրագրող Բաբկեն Թունյանի եւ 90-ականներից տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանի մասին է:

ԱԺ պաշտոնական կայքում նրանց կենսագրության մեջ հանվել է «անկուսակցական» տողը, եւ «կուսակցական պատկանելության» դիմաց ավելացվել է «Քաղաքացիական պայմանագիր» բառակապակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին Հայաստանում հնչեց ուստարվա առաջին զանգը՝ առանց մի շարք դասագրքերի, իսկ այբբենարանից ընդհանրապես հանված են Հայոց գրերի գյուտի եւ Մաշտոցի մասին տեղեկությունները:
Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ահազանգում է եւ պահանջում բացատրություն, թե ինչու է ստացվել այնպես, որ առաջին դասարանի այբբենարանի դասագրքից բացակայում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ե՛ւ նկարը, ե՛ւ հայոց գրերի գյուտի մասին հատվածները։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզաբանում ստանալու, սակայն այնտեղից նախընտրեցին երկար մտածել, գրավոր պատասխանել պաշտոնական հարցմանը: Իհարկե, ստանալուն պես կհրապարակենք։ Բայց քանի որ աղմուկը շատ մեծ էր, գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը ստիպված եղավ խոստովանական հայտարարություն տարածել. «Հարգելի՛ տիկին Կարին Տոնոյան, ինչ խոսք, միանգամայն ընդունելի է Ձեր դիտարկումը, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, եւ, անկասկած, այդ բացը կլրացվի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ հաջորդ հրատարակությունում։ Շնորհակալություն անչափ արժեքավոր դիտարկման համար…
Սակայն ուզում ենք վստահեցնել, որ Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքի սրտում է. մենք ընտրել ենք նրան ներկայացնելու այլ տարբերակներ եւս՝ կերպարը բացահայտելով առաջին երեք տառերը սովորելուց հետո. «է» տառը սովորելուց անմիջապես հետո այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման եւ Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի եւ նրա ստեղծած այբուբենի մասին»,- գրեց Բալայանը։
Ասել է թե՝ Մեսրոպ Մաշտոցը այբբենարանի սրտում է, այլ ոչ թերթերում:
Դասագիրքը լցված է QR-ներով, իսկ դպրոցներում հեռախոսով դաս անելը կարծես թե դառնում է սովորություն, ինչը, ըստ բժիշկների, խիստ վտանգավոր է երեխաների տեսողության համար։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ էր բաժանում՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։
Արդեն գրվել է, որ, համայնքապետերի դրդմամբ, որոշ տեղերում ծնողները ցուցադրաբար հրաժարվել են ընդունել նվերը, իսկ հետո խոստովանել, որ համայնքապետերից են նման հրահանգ ստացել։
Կան տեղեկություններ, որ բոլոր համայնքապետերին խստիվ հանձնարարվել է՝ իրենց բնակիչներին ամեն գնով, անգամ սպառնալիքներով, հետ պահել Կարապետյանների նվերից:
Իհարկե, շատերը չեն ենթարկվել համայնքապետերին, սակայն ոմանք վախեցել են, որ խնդիրներ կունենան հետագայում ոռոգման ջրի եւ այլ հարցերում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը