Սպորտ 1 տարի առաջ - 19:48 02-09-2025

Հայ շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի վարկանիշի լավագույն 100-յակում

ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) տղամարդկանց և կանանց վարկանիշային աղյուսակների լավագույն հարյուրյակում Հայաստանի 2-ական ներկայացուցիչներ են ընդգրկվել։

Թարմացված վարկանիշները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում:

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը 2653 միավորով զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննիսյանը 2629 միավորով 100-րդն է։

ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը, որը վերջին շրջանում հաղթեց միջազգային մի քանի թոփ մրցաշարերում, 2744 վարկանիշով զբաղեցնում է 13-րդ տեղը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 2405 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը, իսկ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 2393 միավորով 48-րդն է։

Հատկանշական է, որ կանանց վարկանիշում հայկական ազգանունով ևս մեկ շախմատիստ կա՝ ԱՄՆ-ն ներկայացնող Տաթև Աբրահամյանը, որը 2407 միավորով զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի