Ներքին 1 տարի առաջ - 13:00 02-09-2025

Ուզում ենք հասկանանք՝ Դատախազությո՞ւնն էլ է Նիկոլ Փաշինյանը․ Լևոն Զուրաբյան

«Ուզում ենք հասկանանք՝ Դատախազությո՞ւնն էլ է ինքը, թե՞ չէ։ Ասել է՝ «կառավարությունը ես եմ», հիմա կարող է Դատախազությունն էլ է ինքը, հասկանանք։ Ակնհայտ հանցանշան կա, եթե Դատախազությունը դրան պատշաճ չի վերաբերում, ապացուցում է, որ Դատախազությունն էլ է ինքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնագահ Լևոն Զուրաբյանը։ Դիտարկմանը, թե ինչ են մտադիր անել, եթե Դատախազությունը իրենց ներկայացրած հաղորդման մեջ հանցակազմ չտեսնի, Զուրաբյանը նկատեց․ «Պիտի ներկայացնենք մեր ժողովրդին, այս պահին ինչ կարող ենք անել։ Թե ինչ արդյունք կտա դա, այդ արդեն դուք կդատեք»։

Նշենք, որ նախօրեին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդումը պատշաճ կարգով ներկայացվել է ՀՀ Գլխավոր դատախազին, կից ներկայացնելով փաստաթուղթը։

Հիշեցնենք, որ կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե ՀԷՑ-ի հետ կապված միջազգային արբիտրաժային դատարանի կայացրած որոշմանը, որն ընդունել է նաև Կառավարությունը, ի վերջո, դատարանի որոշումը Կառավարությունը կատարելո՞ւ է, նա պատասխանեց․ «Կառավարությունից ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարող լինել։
Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»,- սպառնացել էլ Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան