Արտաքին 1 տարի առաջ - 20:03 01-09-2025

ՇՀԿ գագաթնաժողովը վերջնական հռչակագիր է ընդունել

Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարները գագաթնաժողովից հետո ընդունել են համագործակցությունն ամրապնդելու մասին հռչակագիր, այդ թվում՝ ռազմական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև արհեստական ​​բանականության համակարգերի անվտանգության ոլորտում համատեղ աշխատելու վերաբերյալ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

ՇՀԿ պետությունների ղեկավարները նաև կոչ են արել Միավորված Ազգերի Կազմակերպությունը հարմարեցնել ժամանակակից քաղաքական-տնտեսական իրողություններին և չափավոր բարեփոխումների միջոցով՝ զարգացող երկրների ներկայացվածությունն ապահովել ՄԱԿ-ի կառավարման մարմիններում։

Փաստաթղթում նաև արտահայտված է ՇՀԿ երկրների խորը մտահոգությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության շարունակական սրման վերաբերյալ։ Նրանք խիստ դատապարտվում են այն գործողությունները, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի և Գազայի հատվածում աղետալի մարդասիրական իրավիճակի։

Բացի այդ, հռչակագիրը դատապարտում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքում իրականացված հարվածները, որոնք ուղղված են իրանական միջուկային ծրագիրը չեզոքացնելուն։

Փաստաթղթում նշվում է, որ պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, հավասարության, փոխադարձ օգուտի, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի չկիրառման սկզբունքները միջազգային հարաբերությունների կայուն զարգացման հիմքն են։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը