Ներքին 11 ամիս առաջ - 20:53 29-08-2025

Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված

Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Բեգլարյանից։

Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանը դեռևս 2025թ․ մարտին ահազանգել էր՝ իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման մասին՝ նշելով, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի:

Միայն բարձրացված աղմուկից հետո նախաձեռնվեց քրեական վարույթ՝ խոշտանգման հատկանիշներով, սակայն քրեական վարույթով ոչ միայն քրեական հետապնդում չիրականացվեց ոստիկանների նկատմամբ, այլև՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է կարճել գործը, փոխարենն՝ այժմ կալանքի տակ է Տիգրան Ուլուբաբյանը՝ ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով: Ուլուբաբյանը համաձայն չէ մեղադրանքի հետ, պնդում է՝ առկա չէ որևէ ապացույց, որ կարող էր փաստել իր հնարավոր առնչությունը՝ դեպքին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից