Սպորտ 1 տարի առաջ - 21:37 28-08-2025

«Արարատի» սանը փորձաշրջան է անցնում Իսպանիայի հայտնի ակումբներից մեկում

Երևանի «Արարատի» սան, «Արարատ-09» թիմի հենակետային կիսապաշտպան Արտավազդ Մարգարյանը փորձաշրջան է անցնում Իսպանիայի հայտնի ակումբներից մեկում՝ «Լևանտեում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արտավազդը ընտրվել է «Լևանտեի» սկաուտների կողմից՝ այս ամառ կայացած Football Junior Stars իսպանական ծրագրի շրջանակներում, որտեղ նա փայլել է իր ֆիզիկական պատրաստվածությամբ, խաղային ինտելեկտով և նվիրումով։

Սա մեծ հնարավորություն է հայ երիտասարդի կարիերայում՝ եվրոպական բարձրակարգ ակումբում առաջին քայլերն անելու համար։

Հաջողություն ենք մաղթում Արտավազդին այս կարևոր փուլում և հավատում ենք, որ սա դեռ միայն սկիզբն է»,– նշված է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում