Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 17:45 28-08-2025

Վերջին փաստաթղթերով փաստացի հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի ամենակարևոր ռազմավարական շրջանում. Օսկանյան

Փաշինյանի և նրա պաշտպանների փորձերը Հայաստանի դիվանագիտական ձախողումը ներկայացնելու որպես հաջողության պատմություն ոչ միայն անազնիվ են, այլև խորապես վիրավորական մեր ազգի հավաքական հիշողության հանդեպ։ Ամեն անգամ, երբ այս մարդիկ խոսում են, նախ պետք է իրենց հիշեցնեն, որ նրանք էին այն թիմի անդամները, որոնք պատասխանատու էին Արցախի ամբողջական կորստի, հազարավոր զոհերի, հաշմանդամների և անհետ կորածների, այժմ Բաքվում պահվող հայ պատանդների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հայաստանի տարածքների համար։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Երկրորդ՝ նրանք շատ լավ գիտակցում են, որ վերջին ստորագրված փաստաթղթերով փաստացի հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի ամենակարևոր ռազմավարական շրջանում, Ադրբեջանին, իսկ նախաստորագրված «խաղաղության պայմանագրով» նոր սպառնալիքներ են ստեղծել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
Միակ դրական հանգամանքը այստեղ այն է, որ Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն խոստովանել է, որ այս զիջումները, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի հանձնումը, կատարվել են սպառնալիքի ներքո. «Եթե չզիջեինք, այն կվերցնեին ուժով»։ Այս խոստովանությունը հաստատում է, որ այս պայմանավորվածությունները ոչ թե օրինական դիվանագիտական ձեռքբերումներ են, այլ հարկադրական փաստաթղթեր, որոնք իրավական հիմքով կարելի է վիճարկել և նույնիսկ անվավեր ճանաչել։

Չեմ կարող չհարցնել՝ ի՞նչ մարդիկ են բանակցել այս փաստաթղթերը։ Ակնհայտ է, որ դա մեկ մարդու գործը չէր. եղել է ամբողջական թիմ՝ խորհրդատուներով և իրավաբաններով։ Եթե իրոք հավատում են, որ փայլուն աշխատանք են կատարել, արդյո՞ք չպետք է ցանկանան հանրության առաջ գալ և ստանձնել այդ «փառքը»։ Ինչո՞ւ չկազմակերպեն մամուլի ասուլիս, չժպտան տեսախցիկներին և չվայելեն տասնյակ դարերի հայկական պայքարի և ինքնիշխանության հանձնման «ծափահարությունները»։ Փոխարենը նրանք մնում են հարմարավետորեն անանուն՝ թաքնվելով Փաշինյանի հռետորաբանության հետևում, ինչը հստակ ցույց է տալիս՝ իրենք էլ չեն հավատում իրենց «հաջողություններին»»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից